Սոչիից Թավրիզով Գյումրի. Հայաստանի 2–րդ քաղաքը դելֆինարիում կունենա. լուսանկարներ

Շուտով գյումրեցի մանուկները նոր զվարճանքի կենտրոն կունենան, իսկ մինչ դելֆինարիումը կսկսի գործել, կենդանասերներն իրենց դժգոհությունն են հայտնում դրա գոյության վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում այս շաբաթ փոքրերի ու մեծերի համար իր դռները կբացի դելֆինարիումը: Սոչիում արհեստական ակվարիումում ծնված ու մեծացած 12 և 9 տարեկան Սաշա ու Քսյուշա դելֆինները մինչ Գյումրի  տեղափոխվելն «աշխատել» են Թավրիզում: Նրանք  սևծովյան աֆալին տեսակի դելֆիններ են: Նրանց հետ Գյումրի  է բերվել նաև  5 տարեկան հյուսիս-ծովային ծովառյուծը՝  Զայան:

Սոչիից Թավրիզով Գյումրի. Հայաստանի 2–րդ քաղաքը դելֆինարիում կունենա. լուսանկարներ

«Ույուտ» անունը կրող դելֆինարիումը ռուսաստանաբնակ, ծնունդով գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանի  ներդրումային ծրագիրն է հարազատ քաղաքում:  Վերջինս նմանատիպ  8 դելֆինարում ունի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Իրանում  և այլուր։

Սոչիից Թավրիզով Գյումրի. Հայաստանի 2–րդ քաղաքը դելֆինարիում կունենա. լուսանկարներ

Մինչ դելֆինները հարմարվում են Գյումրիի պայմաններին և պատրաստվում առաջիկա ներկայացմանը,  կենդանասերները բողոքում են` նշելով, որ Միացյալ Նահանգներում և Անգլիայում դելֆինարիումներն արգելված են, իսկ որոշ երկրներում էլ  դրանց գործունեությունը սահմանափակ է: Փակ տարածքներն, ըստ կենդանասերների,  վտանգավոր են  դելֆինների համար, այս պայմաններում նրանց կյանքը տասն անգամ կրճատվում է:

Սոչիից Թավրիզով Գյումրի. Հայաստանի 2–րդ քաղաքը դելֆինարիում կունենա. լուսանկարներ

Այս պնդումը չեն  ընդունում Գյումրու դելֆինարիումի պատասխանատուները: «Դելֆիններն ապրում են, այսպես կոչված,  արհեստական, բայց ծովի ջրի բաղադրությանը  շատ մոտ ջրում, որտեղ ջրի թթվայնությունը, աղի տոկոսայնությունն ամբողջությամբ համապատասխանում է ծովի ջրին: Այստեղ 600 մետր խորանարդից ավելի ջուր ունենք: Յուրաքանչյուր դելֆինի համար նախատեսվում է 200-250 մետր խորանարդ տարածք:

Ծովային «բժիշկները» Դիլիջանի անտառների գերին են դարձել. ի՞նչ կանեն հյուրանոցի դելֆիններին

Մենք ռեզերվային լողավազան ունենք նրանց բուժման և հատուկ դեպքերում պահելու համար: Դելֆինների համար ստեղծված են բոլոր պայմանները: Սննդով ևս ապահովված  են: Ցավալին այն է, որ բողոքողներից  որևէ մեկը չի  եկել ու չի տեսել  այս պայմանները , բայց խոսում են»- նշեց «Ույուտ» դելֆինարիումի տնօրեն Թորգոմ Գևորգյանը` հավելելով, որ  այս կենդանիներն արհեստական պայմաններում ծնված և մեծացած են ու նմանատիպ լողավազանն իրենց համար նորմալ է:

Սոչիից Թավրիզով Գյումրի. Հայաստանի 2–րդ քաղաքը դելֆինարիում կունենա. լուսանկարներ

«Դելֆինները Սոչիի դելֆինարիումի բնակիչների սերունդներն են, որոնք տեղափոխվել էին Թավրիզ, այնտեղ էլ են դելֆինարիումում ապրել: Բաց ծովում երբեք չեն եղել, այսինքն` Գյումրիի դելֆինարիումում ստեղծված պայմաններն այնպիսին են, որոնց կենդանիները սովոր են»,-նշում է տնօրենը` հավելելով, որ բացի շոու  ծրագրից բոլոր  ցանկացողների համար նաև հատուկ դելֆինոթերապիա է  կազմակերպվելու:

Այս հայի մասին գիտի ամբողջ Սիբիրը. ինչպես վագրը սկսեց մայր համարել բժիշկ Դալլաքյանին

Դելֆինարիումի ճարտարագետ Սերգեյ Մատորինը աշխարհի 17  երկրներում  հետևել է դելֆինարիումների չափորոշիչներին, Գյումրիում ևս հետևում է ջրի որակին ու վստահեցնում է՝  դելֆիները հարմարվել են Գյումրու  պայմաններին։ «Ինքներդ եք տեսնում` դելֆիներն ուրախ խաղում են, նույնիսկ մենակ՝ առանձ  ինչ- որ մեկի, ուրեմն` նրանք իրենց լավ են զգում»,-ասաց Սերգեյ Մատորինը: 

Մինչ այս քննարկումները կավարտվեն, 300 նստատեղ ունեցող դելֆինարումն արդեն պատրաստ է, իսկ կենդանիները վերջին պարապմունքներն  են անցկացնում:  Պատասխանատուները նաև վստահեցնում են՝ մուտքի արժեքը  շատ թանկ չի լինի` 3-5  հազար դրամ, իսկ մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է: