«Դուք հիվանդ չեք, պարզապես շատ եք խժռում». բրիտանացի լրագրողը գեր մարդկանց մահն է ուզում

Ճարպակալումը հիվանդություն չէ, այդ պատճառով էլ ավելորդ քաշ ունեցող մարդկանց բուժման համար գումար ծախսելը նպատակահարմար չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Սոցցանցի անգլալեզու տիրույթում մեծ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, երբ հայտնի բրիտանացի լրագրող, հեռուստահաղորդավար Մայքլ Բյուերքը (Michael Buerk)  հայտարարել է, որ գեր մարդկանց մահը թույլ կտա պետությանը կարգին գումար տնտեսել, հայտնում է Metro–ն։

​Օգտատերերը զայրացած են լրագրողի խոսքերից։ Նա, մասնավորապես, նշել է, որ ճարպակալումը հիվանդություն չէ, այդ պատճառով էլ ավելորդ քաշ ունեցող մարդկանց բուժման համար գումար ծախսելը նպատակահարմար չէ։ Բյուերքը  համոզված է, որ գեր մարդիկ ոչ թե հիվանդ են, այլ պարզապես թուլակամ, իսկ նրանց մահը թույլ կտա տնտեսել առողջապահության ազգային ծառայության բյուջեն։

«Դուք գեր եք, քանի որ շատ եք խժռում»,–գրել է նա Radio Times ամսագրում հրապարակված իր նյութում։

Միևնույն ժամանակ, Բյուերքը նշել է, որ պարտադիր չէ երկարակյացությունը կյանքի նպատակ դարձնել։  Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մահը, նրա խոսքով, «անձնուրաց զոհաբերություն է» ժողովրդագրության անհավասարակշռության և մոլորակի գերբնակեցման դեմ պայքարում։

Գիտնականները համոզվել են, որ ճարպակալման համաճարակի տարածման պատճառն արագ սնունդը չէ