«Դրախտի դարպասը». Արցախյան պատերազմի մասին Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմի թրեյլերը հասանելի է

«Դրախտի դարպասը» ֆիլմը արտադրվել է Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik.  Հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախյան պատերազմին նվիրված «Դրախտի դարպասը» նոր ֆիլմը էկրան կբարձրանա այս տարի աշնանը: Իսկ 2020թ–ի մարտին այն կցուցադրվի Լոս Անջելեսում։ Այս մասին նշված է Հայկական ազգային մշակույթի թանգարանի կայքում:

Համացանցում արդեն հայտնվել է ֆիլմի թրեյլերը։

«Վերջին բնակիչը» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Սկանդինավյան երկրների փառատոնում

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 2016 թվականին: Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը վերադառնում է Արցախ`  լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը: Լրագրողական հետաքննության ընթացքում նա հանդիպում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյային, և նրանք սիրահարվում են:

Այնուամենայնիվ, Ռոբերտին շուտով հայտնի է դառնում, որ Սոֆյան անհետ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է: Ֆոտոլրագրողը գերեվարվել է 1992 թվականին Թալիշ գյուղը գրավելու հետևանքով, Ռոբերտը չի փորձել փրկել գերությունից և նրա լուսանկարները վերցրել է ռազմի դաշտից՝ հետագայում դրանք ներկայացնելով որպես իր սեփականը:

Թանկյանն ամերիկացիներին խորհուրդ է տալիս դիտել արցախյան հակամարտության մասին ֆիլմը

«Դրախտի դարպասը» ֆիլմն արտադրվել է Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ: Գլխավոր դերերում են Ռիխարդ  Զամելը, Նինա Քրոնյագերը, Լեոնարդաս Պոբեդոնոսցեվասը, Նաիրա Զաքարյանը, Սոս Ջանիբեկյանը և Տատյանա Սպիվակովան:

Երևանում և Ստեփանակերտում ֆիլմի պաշտոնական թողարկումը նախատեսված է 2019 թվականի հոկտեմբերին, իսկ արդեն հաջորդ տարվա մարտին Լոս Անջելեսում տեղի կունենա պրեմիերան: