Ասուլիս. «Ոռոգման ջուրը կարո՞ղ է անվճար լինել Հայաստանում»

Օգոստոսի 8-ին, ժամը 11։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանի մամուլի ասուլիսը:
Sputnik

Ինչպե՞ս առավել արդյունավետ օգտագործել երկրի բնական պաշարները: Որքա՞ն լուրջ է Սևանա լճի խնդիրը: Որքա՞ն են Հայաստանում ջրի իրական պաշարները, և կարո՞ղ է արդյոք ոռոգման ջուրը լինել անվճար հայ գյուղացու համար:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: