ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Օշական գյուղի Մաշտոցի փողոցի նրբանցքներից տներից մեկից բերման է ենթարկվել Օշական գյուղի բնակիչ՝ 63-ամյա Սաշա Մելիքյանը։ Վերջինս «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբայրն է, ով հայտնի է «Թուրք» մականվամբ։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
«Շշի Մելոյի» գործով կալանավորվել են «Բարութը», «Ֆիթիլն» ու «Պլաստմասը»
Քաղաքացին բերման է ենթարկվել վերոնշյալ հասցեում գտնվող նախկին գարեջրատան տարածքում` ծաղկամանի մեջ 40-ից ավել կանեփանման բույս աճեցնելու կասկածանքով։ Ոստիկաններն այդպիսի բույսեր նաև տնամերձ հողամասում են հայտնաբերել։
Ավազակային հարձակում Վերին Պտղնի գյուղում. թիրախը միայնակ ապրող մի կին է եղել
Կատարվում է նախաքննություն։