ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Strategy Analytics վերլուծական բյուրոն զեկույց է հրապարակել, որից կարելի է ենթադրել` Samsung Electronics–ը գործնականում կորցրել է սմարթֆոնների չինական շուկան ՝ աշխարհում խոշորագույնը: Եթե 2016–ին Samsung-ի մասնաբաժինը չինական սմարթֆոնների շուկայում կազմել է 4,9%, ապա այս տարվա երկրորդ եռամսյակում ցուցանիշը նույնիսկ 1%–ի չի հասել (0,7%): Այս մասին հայտնում է ITHome-ը։
Այս տարվա ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Samsung-ը Չինաստանում իրացրել է ընդամենը 700 000 սմարթֆոն։
Չինաստանում Samsung–ի սմարթֆոնների վաճառքի նվազումը միանգամից չի եղել։ 2017 թվականին չինական շուկայում կորեական ընկերության բաժինը նվազել է մինչև 2,1 տոկոս, 2018 թվականին ՝ մինչև 0,7 տոկոս, այս տարվա առաջին եռամսյակում ՝ այն բարձրացրել էր մինչև 1,1 տոկոս, իսկ հիմա այն կրկին նվազել է ՝ հասնելով 0,7 տոկոսի:
Instagram–ն ու WhatsApp–ը կվերանվանեն հանուն Facebook–ի վարկանիշի
Համեմատության համար նշենք, որ չինական շուկայում Huawei-ը երկրորդ եռամսյակում վաճառել է 37,3 միլիոն սմարթֆոն՝ գրավելով շուկայի 37,3 տոկոս մասնաբաժինը և հայտնվել առաջին հորիզոնականում։ Oppo-ին է պատկանում շուկայի 19,7 տոկոսը, Vivo-ին՝ 18,5 տոկոսը, իսկ Xiaomi-ին՝ 12 տոկոսը։ Վաճառելով 6,2 միլիոն սմարթֆոն` ամերիկյան Apple ընկերությունը հայտնվել է հինգերորդ հորիզոնականում։