Կգործարկվի Մոսկվա-Երևան ավտոբուսային նոր երթուղի

Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղին կգործի հինգշաբթի և կիրակի օրերին`ժամը 15։30-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik.  Մոսկվա–Երևան նոր ավտոբուսային գիծը կգործարկվի օգոստոսի 8–ին։ Այս մասին հայտնում է «Մոսգորտրանսի» պաշտոնական կայքը։

Հայրենիքի «քաղցր օդի» դառը հեգնանքը. ինչու է թանկացել Երևան–Մոսկվա ավիատոմսերի գինը

«Ֆորսաժ Ավիա» ընկերության ավտոբուսը օգոստոսի 8-ից սկսած կշարժվի ժամը 15։30-ից` «Օրեխովո» ավտոկայանից՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Տոմսի արժեքը մեծահասակների համար 3500 ռուբլի է, մինչև 12 տարեկան երեխաների համար՝ ուղեվարձի արժեքի 50%-ի չափով: Ուղեբեռի արժեքը 350 ռուբլի է։

Տոմսերը կարելի է ձեռք բերել ինչպես «Մոսգորտրանսի» դրամարկղերում, այնպես էլ առցանց տարբերակով։>