ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Ոստիկանությունը գտել է «Դալմա Գարդեն Մոլլ» առևտրի կենտրոնի կայանատեղում ավտոմեքենայով «դրիֆտ» անողին։
Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել` «Хищник». տեսանյութ և լուսանկարներ
Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը, իրավախախտի մասին իրավապահները տեղեկացել են համացանցում տարածված տեսանյութից ու կարճ ժամանակ անց հայտնաբերել թե՛ ավտոմեքենան, թե՛ վարորդին:
«Տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,– հայտնում է ոստիկանությունը` հրապարակելով նաև իրավախախտին բերման ենթարկելու տեսանյութը։
Ոստիկանությունը չի հայտնում, թե ով է եղել ղեկի դիմաց։
Ոստիկանությունն ամփոփել է ուժեղացված հսկողության հերթական օրը. տեսանյութ