Ոչ թե մոխրագույն ասֆալտ, այլ սթրիթբոլի դաշտ. Երևանը հետ չի մնում Նյու Յորքից. տեսանյութ

Երևանում կբացվի բակային բասկետբոլի ու ֆուտբոլի առաջին նկարազարդ խաղադաշտը, և ընդամենը երկու օրից կանցկացվի սթրիթբոլի առաջին խաղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 8-ին Երևանի բնակիչներն ու հյուրերն իսկական սթրիթ արտ կտեսնեն կենտրոնական փողոցներից մեկում` Կասկադի հարևանությամբ գտնվող Իսահակյան փողոցում։ Խաղադաշտը նախատեսված է լինելու ինչպես սթրիթբոլի՝ բակային բասկետբոլի, այնպես էլ բակային ֆուտբոլի համար:

Նախաձեռնության հեղինակ, Jet Set ընկերության արտ տնօրեն Պետրոս Ծամերյանը հայտնեց, որ Street art–ը (փողոցային արվեստ) հետզհետե ավելի մեծ ժողովրդականություն է վայելում։ Սթրիթ արտի առանձնահատկությունը գրաֆիտիներն են, և այդ ուղղության հետևորդները տարբեր սյուժեներ ու գրություններ են պատկերում շենքերի, հարթակների պատերին։ Անմասն չի մնացել նաև Հայաստանը։

Սթրիթբոլը տարածված է Արևմուտքում, սովորական բասկետբոլից տարբերվում է խաղացողների քանակով (խաղում են երեքով), խաղադաշտ է ծառայում բասկետբոլի դաշտի միայն կեսը։ Այժմ սթրիթբոլի հարթակ կլինի նաև Երևանում, ինչպես Նյու Յորքի Բրուքլինում։

Ոչ թե մոխրագույն ասֆալտ, այլ սթրիթբոլի դաշտ. Երևանը հետ չի մնում Նյու Յորքից. տեսանյութ

Երևանում սթրիթբոլի` 400 քմ մակերեսով դաշտը պատկերազարդելու ցանկություն է հայտնել նկարիչ Դմիտրի Պոտապովը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմեց, որ Պետրոս Ծամերյանի հետ ծանոթանալու պահին Հայաստանում է եղել և Գյումրիում ու Երևանում դասավանդում էր երիտասարդ նկարիչներին։ Նրա խոսքով` սա իր առաջին խաղահրապարակն է, մինչ այդ նա պատեր է նկարազարդել, այդ թվում` Հայաստանի տարածքում։

Ոչ թե մոխրագույն ասֆալտ, այլ սթրիթբոլի դաշտ. Երևանը հետ չի մնում Նյու Յորքից. տեսանյութ

Դմիտրի Պոտապովին օգնում է Էդվարդ Հովսեփյանը, որը Մոսկվայից Հայաստան է եկել արձակուրդն անցկացնելու։ Երիտասարդները ծանոթացել են սոցցանցում։ Նա սթրիթ արտով է զբաղվում պրոֆեսիոնալ մակարդակով, այդ պատճառով էլ նախագծի մասին իմանալով` անմիջապես կապ է հաստատել Դիմայի հետ։

Ոչ ոք արժանի չէ նման կյանքի

«Երևանը ոչնչով չի զիջում մյուս քաղաքներին, հետխորհրդային մի շարք հանրապետություններում այսօր այդ մարզաձևը բավական զարգացած է, և մարդիկ շատ հանգիստ են դրան արձագանքում։ Նման արդյունքների պետք է հասնել նաև Հայաստանում»,– ասաց նա։

Ոչ թե մոխրագույն ասֆալտ, այլ սթրիթբոլի դաշտ. Երևանը հետ չի մնում Նյու Յորքից. տեսանյութ

Հարթակի բացման արարողության շրջանակում օգոստոսի 8-ին կանցկացվի սթրիթբոլի առաջին խաղը։

Հյուրերի նախասիրությունները փոխվել են, իսկ Հայաստանի զբոսաշրջային ոլորտում կադրային աղետ է