Վերին Լարս տանող ճանապարհի որոշ հատվածում կարգելվի կոնկրետ մեքենաների երթևեկությունը

Թունելում ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ են իրականացվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում երեք օր շարունակ որոշակի ժամերի կարգելվի կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Հայաստանի հետ կորցնում է նաև Վրաստանը. Պրահայում որոշում էին Վերին Լարսի այլընտրանքի հարցը

«Նշված փոխադրամիջոցները չեն կարողանա երթևեկել օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Վերին Լարսի» հարցը լուծում ունի. Վրաստանը կկարողանա՞ անխափան երթևեկություն ապահովել

Ըստ դեսպանության` այդ տեղամասում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ:

Վրաստանում գտել են «Վերին Լարսի» խնդրի լուծումը. ի՞նչ կտա դա Հայաստանի փոխադրողներին