«Պոբեդան» կշարունակի՞ թռիչքներ իրականացնել Գյումրիից. հայտարարություններն իրարամերժ են

«Պոբեդա» ռուսական ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթեր է իրականացնում 2016 թվականի դեկտեմբերից, իսկ 2018–ի ապրիլից թռիչքներ է իրականացնում նաև Պետերբուրգի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. «Պոբեդա» ավիաընկերությունը չի դադարեցնի Մոսկվա–Գյումրի չվերթերի տոմսեր վաճառել ձմեռային ժամանակահատվածի համար։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասացին ընկերության հայկական ներկայացուցչությունում։

«Աշխատանքի ընթացքում անընդհատ որոշակի խնդիրներ են առաջանում, բայց կարևորն այն է, որ բոլոր կողմերը տրամադրված են դրանք պատշաճ ձևով լուծել։ Հենց այդ պատճառով ամենայն հավանականությամբ ձմեռային չվերթերը չեն չեղարկվի։ «Պոբեդան» ինչպես թռիչքներ է իրականացրել, այնպես էլ կշարունակի»,– ասաց Հայաստանում «Պոբեդայի» շահերը ներկայացնող ընկերության տնօրեն Վարդան Ալեքսանյանը։

Ուշագրավ է, որ ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ «չվերթերի հետ կապված խնդիրը չի լուծվել»։ Ավելին, նա նշեց, որ ավիաընկերությունը ներկայացուցիչ չունի Գյումրիում։

«Պոբեդա» ավիաընկերությունը դադարեցրել է ձմեռվա տոմսերի վաճառքը. ո՞րն է խնդիրը

«Պոբեդան» Գյումրի–Մոսկվա չվերթ է իրականացնում 2016թ–ի դեկտեմբերից։

«Աերոֆլոտ» խմբին պատկանող «Պոբեդա» ավիաընկերությունը ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին «Դոբրոլյոտ» փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա աշնանը դադարեցրել է թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո: 2016 թվականի հունվար-սեպտեմբերի արդյունքներով` ավիաընկերությունը 3.3 մլն ուղևոր է սպասարկել: Ռոսավիացիայի տվյալների համաձայն` փոխադրողն այս ցուցանիշով ՌԴ քաղավիացիայի 6-րդ տեղում է:

Լոնդոնյան օդանավակայանում հայտնված ուրվական ինքնաթիռը ցնցել է մարդկանց. տեսանյութ