ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. «Պոբեդա» ռուսական ավիաընկերությունը դադարեցրել է Մոսկվա- Գյումրի չվերթի ձմեռվա տոմսեր վաճառել ։ Այս մասին հայտում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ տոմսերի վաճառքը դադարեցվել է Գյումրու օդանավակայանում վառելիք լիցքավորող ընկերության հետ կապված խնդիրների պատճառով։
«Ցավոք, Գյումրիում վառելիք լիցքավորող ընկերությունը պարբերաբար թերլցում է անում։ «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը` խնդիրը լուծելու պահանջով։ Սակայն օդանավակայանի բավարար միջոցներ չունի դրա համար, ու վառելիքը շարունակվում է թերի լցվել», – ասել է գործակալության զրուցակիցը։
Ավիաընկերությունը խոստանում է մինչև ամառվա վերջ իրականացնել բոլոր չվերթերը դեպի Գյումրի` հաճախորդներին չհիասթափեցնելու համար։ Բայց ձմեռվա տոմսերի վաճառքն արդեն դադարեցվել է։
Նշենք` «Պոբեդա» լոուքոստերը Ռուսաստանում ամենաերիտասարդներից է։ Առաջին ինքնաթիռն օդ է բարձրացել 2014 թվականի դեկտեմբերի 1–ին։