Մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգում Հայաստանի օր կանցկացվի

«Տանկային բիաթլոնին» մասնակցող հայ զինծառայողները շաբաթ օրը գործընկերներին ազգային մեծ տոնի կհրավիրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 10-ին` շաբաթ օրը, մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգու տարածքում «Բանակային խաղեր-2019»–ի շրջանակում կանցկացվի Հայաստանի ազգային օր։ Մինչ այդ՝ օգոստոսի 7-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում Հայկական անձնակազմի մասնակցությամբ կկայանա «Տանկային բիաթլոնի» հաջորդ մրցաշարը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։

Ռազմերթ Դիլիջանում. «Խաղաղության մարտիկ» մրցումների մեկնարկը տրված է. տեսանյութ

Միջոցառման հյուրերին սպասվում են հայկական երաժշտական և պարային համույթների ելույթներ։ Կլինի նաև դաշտային խոհանոցի հյուրասիրություն։

Իսկ մինչ այդ ՀՀ Տավուշի մարզի ՊՆ ուսումնական կենտրոնի բարձրադիր զորավարժարանում «Խաղաղության մարտիկ-2019» միջազգային մրցույթում  հաղթողներ են որոշվել։

Մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգում Հայաստանի օր կանցկացվի

Մրցույթի ամենաբարդ փորձություններից մեկում` «Պրոֆեսիոնալ» փուլում, կին և տղամարդ զինծառայողները ավելի քան 30 նորմատիվ կատարեցին՝ արգելագոտիները հաղթահարելիս իրենց ձեռքին ունենալով ինքնաձիգներ: Հաշվի առնելով շոգ եղանակը, մասնակիցների համար այնքան էլ հեշտ չէր դա անելը։

Ինչպես հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը, լավագույն ցուցանիշները գրանցել է Ռուսաստանի թիմը: Անհատական ստուգարքում իգական սեռի պայմանագրային զինծառայող՝ սերժանտ Լիլյա Դաուտովան արգելագոտիները հաղթահարել է 8 րոպե 30 վայրկյանում, պայմանագրային զինծառայող, սերժանտ Գերման Դավիդովը՝ 7 րոպե 8 վայրկյանում։

Մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգում Հայաստանի օր կանցկացվի

Հիշեցնենք` «Խաղաղության մարտիկ» մրցումներն  անց են կացվում 2009թ.–ից սկսած`Համաբանակային միջազգային 5-րդ խաղերի շրջանակներում։ Հայաստանում դրանք անցկացվում են արդեն երկրորդ անգամ։

Մրցումների վերջին օրը օգոստոսի 15-ն է:

Հայաստանյան լեռները ոգեշնչել են «Խաղաղության մարտիկի» մրցումների մասնակիցներին