ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Ճնշումը դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա՝ կոնկրետ Քոչարյանի գործից բխող ճնշում էր»

Երբ խուզարկությամբ կոնկրետ առգրավում էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող փաստաթղթեր ու կրիչներ, հստակ էր, որ թիրախավորված գնացել էին այնտեղ` կոնկրետ այդ գործով առգրավումներ իրականացնելու։
Sputnik

 

Մելիքյան. «Ճնշումը դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա՝ կոնկրետ Քոչարյանի գործից բխող ճնշում էր»

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշման շնորհիվ արդարությունը վերականգնվեց և արձանագրվեց, որ դատարանը ապօրինի որոշմամբ է թույլատրել խուզարկությունը։

 

«Քիչ մնաց». դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը բավարարվել է
Ես բազմիցս նշել եմ, որ սա անձնական քրեական հետապնդում է, այլ ոչ թե օբյեկտիվ հանգամանքներից ելնելով իրականացվող հետապնդում»,–պնդում է դատավոր Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Ըստ փաստաբանի՝ դա ակնհայտ է, քանի որ հետագայում, երբ խուզարկությամբ կոնկրետ առգրավում էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող փաստաթղթեր ու կրիչներ, հստակ էր, որ թիրախավորված գնացել էին այնտեղ` կոնկրետ այդ գործով առգրավումներ իրականացնելու։

«Այն ճնշումը, որն իրականացվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա՝ մեր կարծիքով՝ կոնկրետ Քոչարյանի գործից բխող ճնշում էր»,–ասաց Մելիքյանը։

Դավիթ Գրիգորյանին ուզում են պատժել ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար. պաշտպան

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանո՞վ է դատական համակարգը գնում դեպի անկախացում, փաստաբան Գեորգի Մելիքյանը կարծում է, որ դատարանները վաղուց են այդ ճանապարհին` կոնկրետ որոշ դատավորների շնորհիվ։

Ինչ կեղծիքներ է արել դատավոր Դավիթ Գրիգորյանը. դատախազությունը մանրամասներ է ներկայացնում

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը օգոստոսի 5-ին բավարարել է դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը։ Ընդհանուր իրավասության դատարանը դատավորի աշխատասենյակի խուզարկությունը թույլ տալու որոշում էր կայացրել։ Դատավորի փաստաբաններն էլ այդ որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարանում։