Ինչու «Արարատ–Արմենիան» չկարողացավ հաղթել Վրաստանի չեմպիոնին. պարզաբանում է Մինասյանը

«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպումից հետո երկու թիմերի գլխավոր մարզիչները խոսեցին խաղի մասին, Վարդան Մինասյանը խոստացավ, որ Վրաստան են գնալու միայն հաղթանակի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» խաղում հաղթանակի հասնելու համար հայկական թիմին խանգարեց փորձի պակասը։ Խաղի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Արարատ–Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոն» այսօր Երևանում կայացած հանդիպման առաջին խաղակեսում 0:1 հաշվով պարտվելուց հետո հաղթեց «Արարատ-Արմենիային»: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 1:2 հաշվով պարտվեց վրացական «Սաբուրթալո» թիմին:

«Առաջին խաղակեսում ավելին արեցինք` հաշվի առնելով մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, իսկ խաղի կեսից թիմի մոտ սկսվեց ֆունկցիոնալ պրոբլեմ, այստեղից էլ եկան մրցակցի գոլերը, մեզ խանգարեց փորձի պակասը»,– ասաց նա։

Նրա խոսքով` ամբողջ թիմի մոտ հոգնածություն նկատվեց.առաջին խաղակեսում շատ էներգիա էին ծախսել, որովհետև հայկական թիմի ֆուտբոլիստները շատ էին գրոհում։

«Արարատ-Արմենիան» չկարողացավ հաղթել վրացական «Սաբուրթալոյին». լուսանկարներ

«Ընդհանուր թիմը պասիվացավ, փոփոխությունների միջոցով փորձեցինք բարելավել, սակայն չհաջողվեց։ Ամեն ինչ շատ ճիշտ էինք անում, կարողանում էինք փակել և գրոհել, սակայն չէինք կարողանում պահերը օգտագործել։ Մեկը մեկի դեմ խաղում շատ էինք զիջում մրցակցին»,– ասաց Մինասյանը։

Գլխավոր մարզիչը հայտնեց, որ ամռանը նոր ֆուտբոլիստներ են վերցրել, և ժամանակ է պետք, որ նրանք հարմարվեն թիմին։

«Իրենց թիմը մերինից բարձր է, մեզ դեռ ժամանակ է պետք։ Մենք ուղղակի խաղից խաղ պետք է զարգանանք, ուրիշ ճանապարհ չեմ տեսնում, գնալու ենք Վրաստան միայն հաղթանակի համար»,– ասաց Վարդանյանը։

Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում

«Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչ Գեորգի Չիաբրիշվիլին էլ խոստովանեց, որ «Արարատ–Արմենիայի» ճնշումն առաջին խաղակեսում շատ մեծ էր։

Ինչու «Արարատ–Արմենիան» չկարողացավ հաղթել Վրաստանի չեմպիոնին. պարզաբանում է Մինասյանը

«Հակառակորդը ուժեղ էր, բարդ խաղ էր։ Կարող եմ ասել, որ երկու թիմերն էլ լավն էին, բայց մենք օգտվեցինք մեր բոլոր պահերից»,– ասաց նա։

Նշենք, որ այսօրվա խաղի ընթացքում գոլերի հեղինակ դարձան Սանդրո Ալթունաշվիլին և Լևան Քենիան, իսկ «Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստներից Անտոն Կոբյալկոն կարողացավ գրավել հակառակորդի դարպասը։

Ֆուտբոլային 28-րդ մրցաշրջանը մեկնարկեց Գյումրիում. տանտերերն արժանի հաղթանակ տոնեցին