«Հյուսիս–հարավի» բողոքող շինարարները կառավարությանը 2-րդ հնարավորությունն են տվել

Ճանապարհի շինարարներին, որոնք հերթական անգամ իսպանացի կապալառուից իրենց վարձատրությունն են պահանջում, կառավարության անդամների հետ հանդիպում են խոստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ. 6 օգոստոսի — Sputnik. «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցները երկրորդ հնարավորությունն են տվել ՀՀ կառավարությանն ու այսօր չեն փակել ավտոմայրուղին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերություններից մեկի աշխատակից Գուրգեն Հովհաննիսյանը։

«Հյուսիս–հարավ» ճանապարհի տրանշ 2-ի աշխատանքների վերսկսման համար քայլեր են արվում

Այսօր առավոտվանից ընկերությունների մի քանի տասնյակ աշխատակիցներ հավաքվել էին, որպեսզի փակեն «Հյուսիս–հարավ» մայրուղին։ Նրանք պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը։ Պարտապանը Corsan Corviam Construccion S.A. իսպանական ընկերությունն է, որը «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության առաջին ու երկրորդ տրանշի կապալառուն է։

Խոսքը 25 ընկերությունների 800 աշխատակիցների մասին է։ Պարտքը մոտ 2,2 միլիարդ դրամ է կազմում։

«Մենք պատրաստվում էինք փակել ճանապարհը, բայց մեզ կանչեցին ոստիկանություն։ Մեկուկես ժամ քաղմասում էինք։ Պայմանավորվեցինք, որ օգոստոսի 8–ին կառավարության անդամները կընդունեն մեզ, կլսեն ու հարցին լուծում կտան», –ասաց Հովհաննիսյանը։

Դիտավորյալ անորակ ասֆալտ անողները կպատժվե՞ն քրեորեն. Փաշինյանը բարկացել է

Նրա խոսքով` եթե օգոստոսի 8–ին հարցը չլուծվի, աշխատակիցները ճանապարհը կփակեն, մինչև խնդրի լուծումը։

Հիշեցնենք` «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերությունների տասնյակ աշխատակիցներ մայիսի 30–ին փակել էին Աշտարակ–Թալին մայրուղին` պահանջելով իրենց աշխատավարձերը։

Երևանը կդառնա գլխավոր տրանսպորտային հանգույց ու առաջ կանցնի Բաքվից. ի՞նչ է պետք անել

Խոսելով այս խնդրից` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհահատվածի շինարարության ենթակապալառուներին աշխատավարձերի չվճարման պատասխանատուն իսպանական կապալառուն է, և տրանսպորտի նախարարությունը ենթակապալառուների նկատմամբ պարտավորություններ չունի։