Հայկական թիմի ելույթը «Ալաբինո» զորավարժարանում. «Տանկային բիաթլոնը» շարունակվում է

Տանկային բիաթլոնի միջազգային մրցումների շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի ու Ղրղըզստանի թիմերը մասնակցեցին առաջին մրցավազքին։ Հայաստանի ու Ղրղըզստանի մրցավազքն առանձնահատուկ դինամիկ ու տեսարժան ստացվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik, Ռուբեն Գարսիա. Մոսկվայի մարզի «Ալաբինո» զորավարժարանում հարյուրավոր մարդիկ են հավաքվել` դիտելու «Միջազգային բանակային խաղեր–2019»–ի թերևս ամենատեսարժան մրցույթը` «Տանկային բիաթլոնը»։

Օրը սկսվեց «Բանակային խաղերին» բնորոշ ձևով. հյուրերն ուսումնասիրում էին ցուցադրված ռազմական տեխնիկայի նմուշները` ինքնագնաց հաուբիցներ, մարտական տանկեր, զրահավոր փոխադրիչ մեքենաներ։

Հայկական թիմի ելույթը «Ալաբինո» զորավարժարանում. «Տանկային բիաթլոնը» շարունակվում է

Ռուսաստանի, Իրանի, Ղրղըզստանի ու Հայաստանի թիմերի մրցավազքը շատ դինամիկ էր ու հետաքրքրաշարժ։

Т-90 ռուսական անձնակազմն այնքան հաջող ու սահուն ելույթ ունեցավ, որ, կարծես, մի փոքր ձանձրալի էր։ Ռեկորդային ժամանակահատվածում` 17 րոպե 30 վայրկյան, թիմն առանց սխալների անցավ երթուղին ու տապալեց բոլոր թիրախները։

Հայկական թիմի ելույթը «Ալաբինո» զորավարժարանում. «Տանկային բիաթլոնը» շարունակվում է

Ճիշտ է` առաջին փուլում իրանական թիմը հասնում էր ռուսականին, սակայն նրանց չհաջողվեց հարվածել մի ֆաներային «տանկի», ինչի պատճառով նրանք տուգանային ստացան ու ավտոմատ կերպով զրկվեցին հաղթելու հնարավորությունից։

Իրանից անմիջապես հետո մեկնարկեց Ղրղըզստանի թիմի մրցումը։ Նրանք շարժվում էին դանդաղ, բայց առանց սխալների։

«Տանկային բիաթլոն-2019». ինչպես համատեղել անհամատեղելին` տանկեր, հրաձգություն և դուդուկ

Հետո եկան հայ զինվորականները, որոնք մեկ անգամ վրիպեցին «տանկին» հարվածելիս, մեկ անգամ էլ` «ուղղաթիռին»։

Ղրղըզստանի ու Հայաստանի տանկիստները որոշեցին ամենապարզ ձևով լրացնել բաց թողած ժամանակը` նրանք սեղմեցին գազի ոտնակները։

Բավականին թեժ տեսարան էր, շրջանի կեսը երկու տանկերը կողք կողքի էին գնում` վտանգավոր հեռավորության վրա։

Ցավոք, վրիպակի պատճառով հայկական թիմը տուգանք ստացավ ու ավելորդ 40 վայրկյան ծախսեց, ինչը թույլ տվեց հակառակորդին առաջ անցնել։ Տանկային բիաթլոնի երրորդ օրը Հայաստանի թիմը վերջին տեղում հայտնվեց։

Ղրղըզստանի թիմը երրորդ տեղում էր, նրանք զիջում էին իրանական թիմին։

Հայկական թիմի ելույթը «Ալաբինո» զորավարժարանում. «Տանկային բիաթլոնը» շարունակվում է

Այս տարի «Տնակային բիաթլոնն» անցկացվում է օգոստոսի 3–17–ը։ 2019 թվականին «Տանկային բիաթլոնին» 25 երկիր հաստատել էր մասնակցությունը։ Այս տարի առաջին անգամ բիաթլոնին մասնակցում են կանանց թիմեր։ Տանկային բիաթլոնի մրցաշարն առաջին անգամ կայացել է 2013 թվականին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նախաձեռնությամբ։

Հայկական թիմի ելույթը «Ալաբինո» զորավարժարանում. «Տանկային բիաթլոնը» շարունակվում է