Ավազակային հարձակում Վերին Պտղնի գյուղում. թիրախը միայնակ ապրող մի կին է եղել

Հանցագործը գողացել է կնոջ ոսկե շղթան և գումար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Կոտայքի Վերին Պտղնի գյուղում միայնակ ապրող մի կին ավազակային հարձակման է ենթարկվել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ վաղ առավոտից մեծ թվով ոստիկաններ ու իրավապահ այլ կառույցների ծառայողներ Վերին Պտղնի գյուղում միջոցառումներ են ձեռնարկում։

Ժամեր շարունակ լույս չի լինի Երևանի որոշ հատվածներում և մի շարք մարզերում

Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ միայնակ ապրող մի կինը տնից դուրս է եկել առօրյա գործերը սկսելու, և դիմակավորված մեկը հարձակվել է նրա վրա։ Հարձակվողի ձեռքին ատրճանականման առարկա է եղել։

Կինը հետ է փախել է տուն, հարձակվողը հետապնդել է ու վզից պոկել ոսկյա շղթան, վերցրել մի քանի հարյուր հազար դրամ ու փախել։ Ահաբեկված կինը տեղեկացրել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են իրավապահներին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։