«Արարատ-Արմենիան» հաղթում է «Սաբուրթալոյին». առաջին խաղակեսն ավարտվեց

«Սաբուրթալոն» փորձում էր հարձակման բոլոր ուղղություններով գտնել «Արարատ-Արմենիայի» թույլ տեղը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ մրցում է վրացական «Սաբուրթալո» թիմի հետ: Հանդիպման առաջին կեսից հետո հայկական թիմը հաղթում է 1:0 հաշվով:

Ոչ թե մոխրագույն ասֆալտ, այլ սթրիթբոլի դաշտ. Երևանը հետ չի մնում Նյու Յորքից. տեսանյութ

Ունենալով գոլային մի քանի ռեալ հնարավորություններ` «Արարատ-Արմենիան» առայժմ օգտագործել է միայն մեկ հնարավորություն: Գոլի հեղինակ է դարձել Անտոն Կոբյալկոն:

Հանդիպման մեկնարկում ավելի ակտիվ էր վրացական թիմը: «Սաբուրթալոն» փորձում էր հարձակման բոլոր ուղղություններով գտնել «Արարատ-Արմենիայի» թույլ տեղը, բայց մերոնք վստահ, երբեմն նաև անձնուրաց պաշտպանվում էին: Իսկ թե ինչպես 16-րդ րոպեին գնդակը չհայտնվեց «Սաբուրթալոյի» դարպասում, անհասկանալի էր: Կոբյալկոն ուղղակի պարտավոր էր բացել հաշիվը, բայց հարվածեց մրցակցի ոտքին:

Նորացված «Արարատը» մեկնարկեց հաղթանակով

Այդ դրվագից հետո հայկական թիմը զգալի առավելություն ուներ: Վտանգավոր պահերը «Սաբուրթալոյի» դարպասի մոտ առաջանում էին մեկը մյուսի հետևից: Բայց չկար արդյունավետ հարվածը: Մեր թիմի կազմում շատ ակտիվ էին եզրային հարձակվողներ Ֆուրջել Նարսինգը և Մաիլսոն Լիման, Պետրոս Ավետիսյանը անընդհատ սպառնում էր կենտրոնով: Իսկ Կոբյալկոն սպասում էր իր պահին: Եվ այդ պահը եկավ խաղի 31-րդ րոպեին: «Արարատ-Արմենիայի» հարձակվողը ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում, և առաջին խաղակեսն ավարտվեց 1:0 հաշվով:

Ֆուտբոլային 28-րդ մրցաշրջանը մեկնարկեց Գյումրիում. տանտերերն արժանի հաղթանակ տոնեցին