«Արարատ-Արմենիան» չկարողացավ հաղթել վրացական «Սաբուրթալոյին». լուսանկարներ

Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոն» Երևանում կայացած հանդիպման առաջին խաղակեսում 0:1 հաշվով պարտվելուց հետո հաղթեց «Արարատ-Արմենիային»: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 1:2 հաշվով պարտվեց վրացական «Սաբուրթալո» թիմին:

Ֆուտբոլային 28-րդ մրցաշրջանը մեկնարկեց Գյումրիում. տանտերերն արժանի հաղթանակ տոնեցին

Առաջին խաղակեսի ընթացքը լավատեսորեն էր տրամադրել «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին: Մեր թիմը ուներ զգալի առավելություն, մասնավորապես, գոլային պահերով, բայց հաղթում էր նվազագույն հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկը շատ նման էր առաջինին: Վրաստանի չեմպիոնը նորից ակտիվություն դրսևորեց: Բայց «Արարատ-Արմենիան» չէր պատրաստվում բավարարվելով ձեռք բերածով ու նորից նախաձեռնությունը անցավ մերոնց:

Սակայն «Սաբուրթալոն» նույնպես ուներ իր նպատակները այս խաղում, ու վրացական թիմի խաղացողները ընդմիջումից հետո գոլ խփելու շատ լավ հնարավորություններ ունեցան: Ու հյուրերն արդեն ավելի շատ հարձակվում էին, քան պաշտպանվում: Եվ 71-րդ րոպեին Սանդրո Ալթունաշվիլին խփեց պատասխան գնդակը: Չորս րոպե անց հյուրերն առաջ անցան հաշվում: «Սաբուրթալոյին» առաջ մղեց փոխարինման դուրս եկած Լևան Քենիան: «Արարատ-Արմենիայի»` խաղը փրկելուն ուղղված փորձերը ձախողվեցին։

Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում

Իհարկե, պատասխան խաղից առաջ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններն ավելի բարձր են «Սաբուրթալոյի» համար, բայց երկու խաղից բաղկացած հակամարտություններում ամեն ինչ էլ հնարավոր է, այնպես որ առջևում պատասխան խաղն է, և «Արարատ-Արմենիան» դեռ չի կորցրել հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը:

Ապագա ֆուտբոլային աստղերի կրեատիվ սանրվածքները. Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչը

1 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
2 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
3 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
4 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
5 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
6 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
7 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
8 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
9 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
10 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
11 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
12 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
13 / 25
«Սաբուրթալոյի» դարպասապահ Օմար Միգինեիշվիլին
14 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
15 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
16 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
17 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
18 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
19 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
20 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
21 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
22 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
23 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
24 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում
25 / 25
«Արարատ–Արմենիա»–«Սաբուրթալո» հանդիպում