ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։ Այսօր Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերաբերել է Մարտի 1-ին։ Դեպքով իրականացվել է ծառայողական քննություն»,- ասաց նա։
ԱԱԾ տնօրենը նշեց նաև, որ ծանոթ չէ 2014թ-ին կազմված գաղտնի փաստաթղթի բովանդակությանը, որի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր իր արձակուրդի վերջին օրը։
«Ես ծանոթ չեմ այդ փաստաթղթերի բովանդակությանը, պետք է ծանոթանամ: Եթե կլինեն այդ փաստաթղթերում առկա նյութեր, որոնք կպարունակեն հանցակազմ, իհարկե կլինի հետևանք, եթե ոչ, ուրեմն ոչ»,- ասաց Վանեցյանը:
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի ուղիղ եթերում խոսել էր գաղտնի զեկույցի մասին և նշել, որ այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները:
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նախորդ իշխանությունների հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից փաստաթղթեր են ոչնչացվել, որոնք հիմնականում վերաբերել են «Մարտի 1»-ին և ընդգրկել փաստերի ու անձանց լայն շրջանակ։ Այդ փաստաթղթերն անհետացել են մեկ տարի առաջ։
Սանասարյանի գործը կոծկելու լուրը չի համապատասխանում իրականությանը. Վանեցյան