Վրաստանից Ռուսաստան բեռնատար և մարդատար կցորդիչով մեքենաների երթևեկությունը կդադարեցվի

Շինարարական աշխատանքներն այդ հատվածում անցկացվելու են ժամը 9։00–ից 18։00–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. «Կազբեկից» դեպի Վերին Լարս երթևեկության սահմանափակումները կգործեն օգոստոսի 7–9–ը։

Լարսում կուտակումներ են. 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս սպասում են

Երթևեկության մասնակի դադարեցման պատճառը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային ավտոմայրուղու 94–րդ հատվածում գտնվող թունելի ասֆալտապատման աշխատանքներն են։

Շինարարական աշխատանքներն այդ հատվածում անցկացվելու են ժամը 9։00–ից 18։00–ը։ Շինարարական աշխատանքների ընթացքում բեռնատար և մարդատար կցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է։ Մյուս բոլոր ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է։