Guardian բրիտանական թերթը Sputnik–ից ներողություն է խնդրել անհիմն մեղադրանքների համար

Guardian թերթը կասկածել է Sputnik–ին կեղծ լուսանկարների հրապարակման մեջ` հղում  անելով ամերիկյան փորձագետների կարծիքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik.Guardian բրիտանական պարբերականը ներողություն է խնդրել Sputnik–ից, որ անհիմն մեղադրել է կեղծ տեղեկության տարածման մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նոսվոստին։

Այս տարվա ապրիլին Sputnik France-ի թղթակիցը Նոտր Դամի հրդեհի ժամանակ լուսանկար է արել, որում պատկերված է այրվող տաճարը, իսկ դրա դիմաց՝ արևելյան արտաքինով երկու երիտասարդ ժպտալով անցնում են ոստիկանական ժապավենի տակով։ 

Գերմանիայում RT–ի և Sputnik–ի շուրջ թշնամանք են հրահրում. Լավրով

Խմբագրությունը որևէ կերպ չի մեկնաբանել լուսանկարը։ Այն տարածվել է համացանցում, սոցցանցերի օգտատերերը կարծել են, թե դա ապացույց է` իբր մուսուլմանները տոնում են ողբերգությունը։

Որոշ արևմտյան լրատվամիջոցներ մեղադրել են Sputnik–ին մահմեդականների հանդեպ հասարակության վերաբերմունքի վրա բացասական ազդեցություն ունենալու մեջ։

Մասնավորապես, ապրիլի 19–ին Guardian–ը հրապարակել է այդ լուսանկարը Fake or for Real («Կեղծ, թե իրական») Instagram–ի իր շարքում։ Պարբերականը դասել է լուսանկարը «ֆեյք նյուզ» շարքին` հիմք ընդունելով ամերիկյան փորձագետների կարծիքը։  Նրանք պնդում էին` իբր լուսանկարը մոնտաժի է ենթարկվել։

Մինչդեռ Sputnik–ն ապացույցներ է ներկայացրել, որ լուսանկարն իրական է։ Չորս ամիս անց Guardian թերթն ընդունել է, որ սխալվել է։

«Խմբագրությունն արյո՞ւն է պահանջում». Սիմոնյանը` Sputnik–ին ու RT–ին մերժելու մասին

Ավելի վաղ Լոնդոնում Մամուլի ազատության գլոբալ համաժողովի (Global Conference for Media Freedom) կազմակերպիչները մերժել էին համատարմագրել RT հեռուստաալիքին ու Sputnik գործակալությունը։  Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի հայտարարության մեջ նշվում էր, որ դա արվել է «ապատեղատվության տարածման մեջ ակտիվ դերակատարություն» ունենալու պատճառով։

Ավելի վաղ RT–ի ու Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր` կազմակերպիչները պատճառաբանել են, թե ազատ տեղ չի մնացել։

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունն իր հերթին ԱԳՆ–ի այդ որոշումը խտրականություն է որակել։

Նշենք` Մամուլի ազատության համաժողովը կանցկացվի Լոնդոնում հուլիսի 10–11–ին։ Կազմակերպիչներն են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն ու Կանադայի կառավարությունը։

Sputnik–ը կրկին կգործի Լիտվայում. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանել է արգելքը