Սուրենյանց. «Վարչապետի հայտարարություններն ու արցախյան ելույթը պետք չէ հակադրել»

Սուրենյանցի խոսքով` Փաշինյանի հասցեին հնչեցրած մեղադրանքները, թե իբր նա պատրաստվում է հող հանձնել, անլուրջ են։
Sputnik
Սուրենյանց. «Վարչապետի հայտարարություններն ու արցախյան ելույթը պետք չէ հակադրել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում արտահայտած տեսակետների և Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստանն է և վերջ» ելույթի հիմքում հռետորական հարցադրում է»,– այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան

«Կարծում եմ, պետք չէ վարչապետի քաղաքական հայտարարություններն ու Արցախում հրավիրած հանրահավաքի ժամանակ նրա զգացմունքայնությունը հակադրել նախկինում արած հայտարարություններին»,–նշեց Սուրենյանցը։

Սուրենյանցի խոսքով` Փաշինյանի հասցեին հնչեցրած մեղադրանքները, թե իբր նա պատրաստվում է հող հանձնել, անլուրջ են։ 

«Չեմ կարծում, թե վարչապետը կամ որևէ մեկը պատճառ ունեն պատասխանելու այդ անլուրջ մեղադրանքներին»,- ասաց Սուրենյանցը։

Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց` Արցախը Հայաստանն է, և վերջ

Քաղաքագետը հիշեցնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներից ի վեր, իշխանության առաջին դեմքերին մեղադրել են հող հանձնելու համար, սակայն Արցախը մինչ օրս պահում է իր տարածքային ամբողջականությունը։