Որսի սիրահարները պահանջներ ունեն. բողոքի ակցիա կառավարության մոտ

Ցուցարարները կարծում են, որ ՀՀ կառավարության կիրառած նոր միջոցները կարող են հանգեցնել որսագողության դեպքերի կտրուկ աճի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Մի խումբ որսորդներ բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության շենքի մոտ` պահանջելով չբարձրացնել սիրողական որսի ամենամյա արտոնագրի արժեքը։

Գործերն աղմուկով հարուցվում են, անաղմուկ` մոռացվում. Սևանի նկատմամբ հանցանքները անպատիժ են

Կառավարությունում առաջարկում են գործող 9600 դրամից բարձրացնել վճարի չափը մինչև 17 հազար դրամ։ Իշխանությունը նաև նախատեսում է թույլատրել սեզոնային որս իրականացնել միայն հանգստյան օրերին։ Այս նախաձեռնությունը հավանության չարժանացավ որսորդների կողմից։ Նրանց կարծիքով` Հայաստանում որսորդական տարածքները քիչ են, և օրերը սահմանափակելու դեպքում, կարող է որսորդների կուտակումներ առաջանալ այդ տարածքներում, ինչը մեծ վտանգ է ներկայացնում։

Որսի սիրահարները պահանջներ ունեն. բողոքի ակցիա կառավարության մոտ

«Պատկերացնո՞ւմ եք, ինչ կլինի, եթե մի փոքր հատվածում մի քանի որսորդ հավաքվի... Իսկ եթե հանկարծ պատահական գնդակը դիպչի որևէ մեկին։ Մենք կարծում ենք, որ օրերի քանակը սահմանափակել չի կարելի», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտարարեց բողոքի ակցիայի մասնակից Նարեկ Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է արտոնագրային վճարների չափի ավելացմանը, ապա, նրա խոսքով, անհասկանալի են պատճառները, որոնց համաձայն այժմ իրենք ավելի շատ պետք է վճարեն։

Որսի սիրահարները պահանջներ ունեն. բողոքի ակցիա կառավարության մոտ

«Սկզբում 4 հազար էր, այնուհետև 8 հազար, այս տարի 9,6 հազար դարձրին, իսկ հիմա ուզում են հասցնել մինչև 17 հազար։ Սակայն ամենակարևորն այն է, որ հասկանալի չէ, թե ուր են գնում այդ գումարները։ Թող գոնե մեկ փաստաթուղթ ներկայացնեն, որն ապացուցում է, որ այդ գումարները ծախսվել են շրջակա միջավայրի պահպանության և կենդանական աշխարհի վերականգնման համար», – նշել է Հովհաննիսյանը։

«Պետք է վերջ տալ սպանություններին». ակտիվիստները պահանջում են պաշտպանել կենդանիներին

Որսորդները բազմիցս դիմել են նախարարությանը` խնդրելով տվյալներ տրամադրել այն մասին, թե ինչի վրա են ծախսվել վճարումները։ Գերատեսչությունը չի պատասխանել, ինչը նրանց առիթ է տալիս կասկածելու, որ պաշտոնյաները այդ գումարները նպատակային չեն ծախսում։

Որսի սիրահարները պահանջներ ունեն. բողոքի ակցիա կառավարության մոտ

Հովհաննիսյանն ու մյուս որսորդները կարծում են, որ օրինական որսորդների նկատմամբ նման սահմանափակող միջոցները կնպաստեն որսագողության դեպքերի աճին։ Որսագողերի հարցով լրջորեն զբաղվելու փոխարեն, կառավարությունը փորձում է «պատժել» նրանց, ովքեր օրինական են որս անում։

«Որսագողերի նկատմամբ պետք է խստագույն պատիժ կիրառվի». Էդուարդ Սարիբեկյան

Sputnik Արմենիա գործակալությունը փորձեց պարզել բնապահպանական գերատեսչության դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ։ Նախարարությունից խոստացան ավելի ուշ պատասխանել հարցին։

Որսի սիրահարները պահանջներ ունեն. բողոքի ակցիա կառավարության մոտ