ՌԱԴԻՈ

Վերանյան. Պակիստանի՝ ՀԱՊԿ դիտորդ դառնալը վտանգավոր է Հայաստանի համար

Ռուսաստանը խնդիր ունի իր շուրջը համախմբելու թե՛ հետխորհրդային հատվածի տարբեր երկրների, թե՛ հեռավոր արևելքի պետությունների ու կազմակերպությունների, որոնք ցանկություն են հայտնում գործակցել ՀԱՊԿ–ի հետ։
Sputnik

 

Վերանյան. Պակիստանի՝ ՀԱՊԿ դիտորդ դառնալը վտանգավոր է Հայաստանի համար

Ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ արված փոփոխություններում որոշակի վտանգներ է տեսնում։ Վերանյանի խոսքով՝ փաստաթղթում արված փոփոխություններն իրավական առումով ավելի են հեշտացնում Ադրբեջանի նկրտումները` կապված ՀԱՊԿ-ի հետ։ Փորձագետը համարում է, որ Թուրքիան խանդով չի վերաբերվի Բաքվի ցանկություններին։

Կապող օղակ. Սեմերիկովը ներկայացրեցեց ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի գործառույթները

 

«Այս պարագայում առավել վտանգավոր է Պակիստանի հարցը, քանի որ այդ երկիրը չի ճանաչում Հայաստանի անկախությունը։ Պակիստանը ցանկանում է ինտեգրվել ԵԱՏՄ–ին ու ՀԱՊԿ–ին և անհասկանալի է՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը վետոյի իրավունքով բացառել ՀԱՊԿ–ում Պակիստանի՝ դիտորդ դառնալու հնարավորությունը»,–տարակուսում է Վերանյանը։

Ըստ ռազմական փորձագետի՝ այսօր Ռուսաստանը խնդիր ունի իր շուրջը համախմբելու թե՛ հետխորհրդային հատվածի տարբեր երկրների, թե՛ հեռավոր արևելքի պետությունների ու կազմակերպությունների, որոնք ցանկություն են հայտնում գործակցել ՀԱՊԿ–ի հետ։

«Ամերիկայի միացյալ նահանգների հետ քաղաքական հարաբերությունների սրման ֆոնին Ռուսաստանը ձգտում է գործակցություն հաստատել այն բոլոր ուժերի հետ, որոնք դուրս են մնացել ԱՄՆ–ի ու Եվրոպայի ազդեցության տիրույթից»,–ասում է Կարեն Վերանյանը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ–ում Հայաստանի հակառակորդների ցանկացած ներգրավվածություն միանշանակ դիտվելու է որպես այդ կառույցում մեր երկրի դերի նվազեցման գործոն։

ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկն է. Փաշինյան

«ՀԱՊԿ–ում Ադրբեջանի ու Պակիստանի ներգրավվածությունը միանշանակ ունենալու է հակահայկական ուղղվածություն»,–համոզված է Վերանյանը։

Այդ ամենին, ըստ ռազմական փորձագետի, գումարվելու է Ադրբեջանի կապերը Բելառուսի, Ղազասխտանի հետ, որոնք ՀԱՊԿ–ի շրջանակում որոշակի խնդիրներ ունեն Հայաստանի հետ։

Այդուհանդերձ, Վերանյանը համոզված է, որ Ռուսաստանը չի ձգտի օտարել կամ մեկուսացնել Հայաստանին ՀԱՊԿ–ից` հանուն Ադրբեջանի կամ Պակիստանի դիտորդի կարգավիճակի։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթվա վերջին վավերացրել է մի արձանագրություն, որը փոփոխություններ է նախատեսում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ։ Համաձայն փաստաթղթի՝ դիտորդի կարգավիճակի հնարավորություն է տրվում ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրների։

ԱԺ–ն քննարկում է ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության համաձայնագիրը. ի՞նչ կապ ունի Բաքուն