Սև ծովում փոթորիկ է. դեսպանությունը զգուշացնում է Վրաստան մեկնողներին

Հանգստացողները ոչ միայն չեն կարող ծով մտնել, այլև խորհուրդ չի տրվում նույնիսկ ափի մոտ լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության գործընկերներին։

Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը

«Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։ Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, հայաստանցի հազարավոր զբոսաշրջիկներ հանգիստն անցկացնում են Սև ծովի ափին։

Հյուրերի նախասիրությունները փոխվել են, իսկ Հայաստանի զբոսաշրջային ոլորտում կադրային աղետ է