ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Տիգրանաշենի ոլորաններում (Քյարքիի ոլորաններ)։ Եղեգնաձոր քաղաքի կողմից ոլորանները բարձրացած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչի հետևանքով «Ժիգուլին» բախվել է երկաթե արգելապատնեշին ու հայտնվել ձորի սկզբնամասում։
Բախումից հետո մեքենայում հրդեհ է բռնկել. մեքենան վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր ժամանած իրավապահները վարորդի կողքի նստատեղին այրված դի են հայտնաբերել, որի ինքնությունը ճշտում են, ինչպես նաև միջոցառումներ են ձեռնարկում վարորդի անձը և նրա գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։
Ողբերգական ավտովթար Շիրակում. վարորդը տեղում մահացել է
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության, քննչական կոմիտեի ծառայողներն ու հրշեջ-փրկարարները: