Պետական պարտքը նվազել է, բայց նոր պարտքեր ներգրավելու ծրագրեր կան

Կառավարությունը լավատեսական հայտարարություն է արել։ Բայց չի նշել, որ նոր պարտքեր ներգրավելու ծրագրեր ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության Facebook-յան էջը։

Հայաստանի պետական պարտքը. ո՞ւր հասանք

«2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»,– հայտնում են կառավարությունից։

Նշենք, սակայն, որ մինչ այդ կառավարությունը հայտարարել էր 2019թ.–ին լրացուցիչ ֆինանսավորման համար լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու անհրաժեշտության մասին։

Ըստ հայտարարությունների` 490 միլիոն դոլար պետք է ներգրավվի արտասահմանյան վարկերի միջոցով, ևս մի փոքր մասը` դրամաշնորհների։ Իսկ ահա 183 միլիարդ դրամ (մոտ 380 միլիոն դոլար) ներգրավվելու է պետական պարտատոմսերից։

Հայաստանում 2018 թվականին պետական պարտքի բեռը նվազել է. ո՞վ է ձգել գոտին

Այսպիսով, 2019թ–ի վերջին պարտքի ընդհանուր կառուցվածքում պետական պարտատոմսերի բաժինը 18,7 տոկոսից կաճի մինչև 19,6% տոկոս։