Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց` Արցախը Հայաստանն է, և վերջ

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտնեց, թե ինչ անելիք կա մինչև 2050 թվականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Արցախը Հայաստան է, և վերջ։ Այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռազմավարական նպատակադրումներ և խնդիրներ ունենք, որոնք ՀՀ–ն պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը։ Պետք է կարողանանք ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, ստեղծել 1 մլն 500 000 աշխատատեղ, լուծել 2 500 000 մարդու աշխատանքի հարցն ու վերացնել աղքատությունը։ Բացի այդ, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, ունենալ 10 մլրդ դոլարը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն։ Համոզված եմ, որ ձեզանից շատերը հիմա հարցնում եմ` իսկ ինչու Արցախի մասին ոչինչ ասված չէ, պատասխանը մեկն է` Արցախը Հայաստան է, և վերջ»,– ասաց նա` շարունակելով թվարկել անելիքները։

Նիկոլ Փաշինյանին պետք է հեռու պահել «գաղտնի զեկույցներից». նախկին պատգամավոր

Նրա խոսքով`պետք է նաև միջին աշխատավարձը յոթնապատկել, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնենք աշխարհի առաջատար երկրներում, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ոլորտի ֆինանսավորումը 20–ապատկել։

ՀՀ վարչապետը հայտնեց նաև, որ մինչև 2050–ը զբոսաշրջիկների թիվը պետք է հասցնել 15 միլիոնի, իսկ ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության չեմիպիոն։

Հիշեցնենք` Փաշինյանն Արցախ է մեկնել Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը մասնակցելու համար։

Արցախի ճանապարհին վարչապետ նա և ՀՀ կառավարության անդամներն Արցախի ճանապարհին կանգնել էին Խնձորեսկում։