ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Էդգար Խուրշուդյանին և Եղիշե Կիրակոսյանին։ Որոշումները հրապարակված են կառավարության կայքում։
Խուրշուդյանը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն էր, Կիրակոսյանը` Փաշինյանի խորհրդականը։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Կիրակոսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ է նշանակվել։
Խուրշուդյանն այդ պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի սեպտեմբերին, Կիրակոսյանը` հոկտեմբերի 25-ին։