Փաշինյանը ցավակցել է Թրամփին

Նիկոլ Փաշինյանը խոր վշտով է տեղեկացել Տեխասում և Օհայոյում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ–ի Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

«Խոր վշտով տեղեկացա ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որոնք բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձան: Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հղում Ձեզ, Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Ձեզ հետ միասին աղոթում ենք բոլոր անմեղ զոհերի համար և մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին»,– նշված է ուղերձում։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ԱՄՆ–ի Տեխաս նահանգի Walmart առևտրի կենտրոնում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ էին մահացել ու վիրավորվել։

Իսկ երեկ` օգոստոսի 4-ին, հրաձգություն էր գրանցվել Օհայո նահանգում։