Նիկոլ Փաշինյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետն Արցախ է մեկնել Համահայկական խաղերի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

«Արցախի ՊԲ զինծառայող, շարքային Փաշինյանի հետ»,– լուսանկարին կից գրել է նա։

Նշենք, որ Փաշինյանն Արցախ է մեկնել Համահայկական խաղերի բացմանը մասնակցելու համար։

Մեր զինվորի հետ. Աննա Հակոբյանն այցելել է որդուն

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, ժամկետային զինվորական ծառայություն է անցնում Արցախում։

Աշոտը ծառայության է մեկնել 2018–ի ամռանը։ Նա դիմում էր ներկայացրել՝ ծառայությունն Արցախում անցկացնելու համար։

Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է վարչապետի որդու շուրջ ստեղծված աղմուկը