Նիկոլ Փաշինյանն իր գրած բանաստեղծությունը կարդաց Արցախում

2016–ին Նիկոլ Փաշինյանը մի բանաստեղծություն է գրել, որը նվիրել է զինվորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Ստեփանակերտում կազմակերպված համահայկական հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարդաց իր բանաստեղծություններից մեկը` որպես զինվորների մատուցվող հարգանքի տուրք։

Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց` Արցախը Հայաստանն է, և վերջ

Փաշինյանը նշեց, որ բանաստեղծությունը գրել է 2016–ին Մարտակերտի շրջանում:

«Բանաստեղծությունը վերնագրված է «Հայոց զորքը հարթավայրում» և արտահայտում է այն պատմական շրջադարձը, որ մեր ճակատագրում իրականացրեց Արցախյան ազատամարտը»,– ասաց նա ու կարդաց իր բանաստեղծությունը, որը ներկայացնում ենք ստորև.

Տիգրանի քաղաքի լանջերից հորիզոնն է ծփում անսահման,

Դարեր անց մենք այստեղ ենք նորից, մենք կանգնած ենք հեռվին հանդիման,

Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց,

Հորիզոնը այստեղ՝ մեր դիմաց է, թիկունքում՝ մեր արտերը կանաչ,

Մեր հայացքը այլևս ազատ է` ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ հարազատ են, մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր,

Այս հողի մեջ հոգուս զարկերակն է, այս հողով իմ արյունն է հոսում,

Ես պատռել եմ զոհի հին կտակը, հաղթողի նոր խոսքեր եմ խոսում,

Մեր հայացքը այլևս ազատ է, ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ, հարազատ են, մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր:

Հիշեցնենք` Փաշինյանն Արցախ է մեկնել Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը մասնակցելու համար։

Արցախի ճանապարհին վարչապետ նա և ՀՀ կառավարության անդամներն Արցախի ճանապարհին կանգնել էին Խնձորեսկում։

Երկար մտածելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր գրած բանաստեղծությունը