ՄԱԿ ԱԽ նիստում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի և ՀՀ խաղաղ բնակչության թիրախավորումը

Մարգարյանն ընդգծեց, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը հնարավորություն կտար քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին սպառնացող վտանգների նվազեցմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով հանդիպումը Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանակից շրջանների քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորմանը, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության և երեխաների շրջանում զոհերի և վիրավորների։

Ադրբեջանի սադրիչ խախտումները հակասում են ստանձնած պարտավորություններին. ԱԳՆ խոսնակ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 2–ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով հանդիպմանը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի նախագահությամբ մասնակցեցին շուրջ 80 անդամ երկրների պատվիրակություններ: Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հանդես եկան հակամարտային իրավիճակներում երեխաների պաշտպանության արդի խնդիրների վերաբերյալ զեկույցներով։

Լռություն բանակցային գործընթացում, կրակոցներ` սահմանին. ինչո՞ւ է ակտիվացել Ադրբեջանը

Իր ելույթում Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանակից շրջանների քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորմանը, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության և երեխաների շրջանում զոհերի և վիրավորների։ Նա ընդգծեց, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը հնարավորություն կտար քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին սպառնացող վտանգների նվազեցմանը, և դրա ներդնումից հրաժարվելը որևէ արդարացում չունի։

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց նաև հումանիտար կազմակերպությունների ազատ և անխափան մուտքը հակամարտությունների գոտիներ, ինչը կենսական նշանակություն ունի երեխաների պաշտպանությունն ապահովելու համար։