Կա միայն 1 բացառություն` օրինական բռնությունը. Փաշինյանը հարցեր լուծելու ձևն է ցույց տալիս

ՀՀ վարչապետը նշեց, թե ովքեր պետք է հայոց պատմության աղբանոցը նետվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք։ Ստեփանակերտում կայացած համահայկական հանրահավաքի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց` Արցախը Հայաստանն է, և վերջ

«Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից։ Բոլոր այն ուժերը, անհատները, որոնք կարծում են, որ բռնության միջոցով հնարավոր է ներհայակական հարցեր լուծել, պետք է մերժվեն ու հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն իր գրած բանաստեղծությունը կարդաց Արցախում

Ըստ նրա` հանրության բնականոն կյանքի ապահովման համատեքստում կա միայն մեկ բացառություն` խոսքն օրինական բռնության կիրառման մասին է, հանցագործությունների կանխման և բացահայտման առումով։

Հիշեցնենք` Փաշինյանն Արցախ է մեկնել Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը մասնակցելու համար։

Նիկոլ Փաշինյանին պետք է հեռու պահել «գաղտնի զեկույցներից». նախկին պատգամավոր