ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 4-ին, ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել. այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել ժամը 21:22-ին, մարել է ժամը 23:15-ին: Այրվել է մոտ 7 հա բուսածածկույթ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, երեկ` օգոստոսի 4-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: