ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Երեկ՝ օգոստոսի 4-ին, մայրաքաղաքում կանխվել է հերթական ողբերգությունը։ Շտապօգնության մեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանում ապրող 53-ամյա մի տղամարդ՝ գրեթե անգիտակից վիճակում։ Նա ի վիճակի չի եղել իր հետ պատահածի վերաբերյալ որևէ բան հայտնել։
Տանը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և ընտանիքի անդամները ահազանգել էն 1-03։ Նախնական վարկածով՝ տղամարդը փորձել է կյանքին վերջ տալ՝ ընդունելով բազմաթիվ հոգեմետ դեղահաբեր։
Այս պահին այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառների մասին որևէ հստակ վարկած չի շրջանառվում։
Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքներն ու պատճառները։