Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին

Պատգամավորը խնդրել է տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրություն է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Խնդրել եմ տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։ Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է/եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է և ամբողջությամբ ձախողված, այն նաև հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հանրապետությունում և ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել»,– գրել է Մարուքյանը:

Երեկ Փաշինյանն ուղիղ եթերում խոսել էր գաղտնի զեկույցի մասին և նշել, որ այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները: