Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն Արցախ է մեկնել Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը մասնակցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանից մեկնած պատվիրակությանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Նիկոլ Փաշինյանն Արցախ է մեկնել Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ Արցախի ճանապարհին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կառավարության անդամներն Արցախի ճանապարհին կանգնել էին Խնձորեսկում և մասնակցել Սպարապետի ամենամյա տոնակատարությանը։

Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին