Սուրենավանում կոտրել են արագաչափի լուսանակարահանող խցիկների ապակիները

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Արարատի մարզում անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված առարկայով կոտրել են Սուրենավան գյուղի վարչական տարածքում տեղադրաված արագաչափի լուսանակարահանող խցիկների ապակիները: Դեպքը տեղի է ունեցել այսօր` օգոստոսի 5-ին։

«Սեքյուրիթի Դրիմը» և «Էլիփսը» պետությունից հափշտակել են 1 միլիարդ 15 միլիոնից ավելի գումար

Sputnik Արմենիայի տեղեկություններով` արագաչափը պատկանում է «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ:

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները: