Ապրեսյան. «Հետհեղափոխական շրջանում Հայաստանն աշխարհում ավելի ճանաչելի է դարձել»

Մեխակ Ապրեսյանի խոսքով` զբոսաշրջության զարգացման համար կարևոր է նաև հուշարձանների պահպանությունն ու դրանց հատուկ պահպանվող գոտու խնամքը։
Sputnik

 

Ապրեսյան. «Հետհեղափոխական շրջանում Հայաստանն աշխարհում ավելի ճանաչելի է դարձել»

 

Հեղափոխական օրերին Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում էապես աճել է։ Այս հարցում  կարևոր էր նաև աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր լրատվամիջոցների դերը, որոնք ամենայն ուշադրությամբ հետևում էին մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Կալավանի հրաշքը. արկածային զբոսաշրջություն, թե՞ համայնքային զարգացում

«Մեզ մոտ դինամիկան տարիներ շարունակ դրական տենդենց է արձանագրում. այսօր աշխարհում Հայաստանի մասին ավելի շատ գիտեն, ինչի շնորհիվ մեր երկիրն ավելի գրավիչ է դառնում, բայց այս տարվա արդյունքներիի մասին դեռ վաղ է խոսել»,–ասաց նա։

Նրա խոսքով` զբոսաշրջության զարգացման համար կարևոր է նաև հուշարձանների պահպանությունն ու դրանց հատուկ պահպանվող գոտու խնամքը։

«Անրաժեշտության դեպքում վերականգնողական աշխատանքներ անցկացնելու նպատակով, պետք է ունենալ լիազոր մարմնի թույլտվություն»,– նշեց Ապրեսյանը։

Տուն-տուկ. ինչպես հնձած խոտից ու չորացած եղեգներից Մարտունու 1-ին էկոհյուրատունը կառուցվեց

Ըստ Ապրեսյանի` կառուցապատման կարգավորման գոտիներում անրաժեշտ է կառուցել զբոսաշրջային ենթակառուցվածքներ` հուշանվերների վաճառակետեր, հանդիսությունների սրահներ և այլն։