Որոշ երկրներ այցելելու համար պարտադիր կամ անհրաժեշտ է այս կամ այն հիվանդության դեմ պատվաստվել։
«Պատվաստումների պահանջը կապված է տվյալ երկրի համաճարակային իրավիճակից։ Օրինակ, եվրոպական երկրներ մեկնողները ցանկալի է կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստվեն, քանի որ դրանցից մի քանիսում սրված համաճարակային իրավիճակ է։ Իսկ, ահա, Հնդկաստան մեկնելիս, եթե մանավանդ երկար են մնալու, և հանրային սննդի օբյեկտներից են օգտվելու, խորհուրդ է տրվում հեպատիտ Ա–ի և որովայնային տիֆի դեմ պատվաստվել»,–ասաց նա։
Նրա խոսքով` վերոհիշյալ երկրներ մեկնելուց առաջ պատվաստումները ցանկալի են, բայց ոչ պարտադիր։ Որոշ երկրներում, սակայն պարտադիր է պատվաստումների միջազգային հավաստագիր ունենալ։ Ըստ Գրիգորյանի`աֆրիկյան և լատինամերիկյան երկրներ այցելելիս դեղին տենդի դեմ պատվաստվելը պարտադիր է։
«Դեղին տենդն արևադարձային երկրներին բնորոշ համաճարակ է, և խնդիրն այն է, որ հենց աֆրիկյան, լատինամերիկյան երկրներում կան Աեդես ցեղի մոծակներ, որոնց միջոցով էլ փոխանցվում է հիվանդությունը։ Հիվանդությանը բնորոշ է դեղնախտի առաջացումը, երիկամների ախտահարումը և ինտոքսիկացիան»,–ասաց նա։
Ի դեպ, եթե կարմրուկի ու կարմրախտի դեպքում կարող է 2 դեղաչափ պատվաստման անհրաժեշտություն առաջանալ, ապա դեղին տենդի դեմ մեկ անգամ պատվաստված լինելը լիովին բավարար է ողջ կյանքում հիվանդությունից պաշտպանված լինելու համար:
Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. մասնագետը տվյալներ է ներկայացնում
Հարցին, թե ե՞րբ պետք է կատարել պատվաստումները, Գրիգորյանը նշեց` «հանգստի մեկնելուց առնվազն 10 օր, իսկ լիարժեք ապահովության համար` 1 ամիս առաջ»։
Հայաստանում հղիները վախենում են պատվաստվել
Մասնագետը տեղեկացրեց նաև, որ պատվաստումների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` 010 55 06 01 հեռախոսահամարով։