ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Google-ի ձայնային օգնականից օգտվողներն այսուհետ կկարողանան դրա միջոցով լսել՝ ինչ են իրենց գրել մարդիկ WhatsApp և Telegram հավելվածների միջոցով, իսկ պատասխանները կկարողանան թելադրել հենց օգնականին։ Այս մասին հայտնում է Android Police-ը։
Նոր գործառույթը փորձարկելու համար պետք է պարզապես օգնականին ասել, որ սկսի կարդալ նամակները և նրան թույլտվություն տալ կարդալ ծանուցումները, որից հետո Assistant-ը ցույց կտա տեքստային վերջին հաղորդագրությունները։ Այնուհետև կարելի է գրել կամ թելադրել պատասխանը։ Ավարտելուց հետո պատասխանն անմիջապես կուղարկվի հասցեատիրոջը, իսկ ծանուցումը կանհետանա։ Գործառույթն առայժմ ոչ բոլորին է հասանելի, բայց առաջիկայում դրանից կկարողանան օգտվել բոլորը։
Huawei–ի նոր սմարթֆոնի համար երկար հերթ է գոյացել
Հիշեցնենք, որ մինչ այս Google Assistant-ը կարողանում էր կարդալ միայն SMS հաղորդագրությունները, որոնք ուղարկվում էին սմարթֆոնում ի սկզբանե եղած «Նամակներ» կամ Hangouts հավելվածների միջոցով։
Instagram–ն ու WhatsApp–ը կվերանվանեն հանուն Facebook–ի վարկանիշի