Գողը տնից. 25-ամյա տղան գողացել է մոր զարդատուփը

Ոստիկաններին լուրը հայտնել է տղայի մայրը. նա զանգահարել է ոստիկանություն և նշել, որ կարծում է, որ զարդատուփը գողացել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Արմավիրում 25-ամյա որդին գողացել է մոր ննջասենյակի զգեստապահարանում գտնվող զարդատուփը՝ պատճառելով մոտ 700 հազար դրամի վնաս: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Քույրերը գողություն են արել «Երևան մոլում», գողացածը թաքցրել են սայլակում

Տղայի մայրը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ տնից անհետացել է ոսկեղենը, կարծում է՝ գողացել են:

Ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ կնոջ որդին ներկայացել է բաժին և խոստովանել, որ պարտքերը մարելու համար է գողացել զարդերը, որոնց մի մասը գրավադրել է: Զարդերի մյուս մասը նա ներկայացրել է ոստիկանություն:

Նախապատրաստվում են նյութեր: