Արարատ Միրզոյանն Արցախում է. ինչ հանդիպումներ են նախատաեսված այցի շրջանակում

Միրզոյանը Արցախում կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը, նաև հանդիպումներ կունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ստեփանակերտ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Փաշինյանը ողջունում է Սևանից ու հրավիրում Արցախ. տեսանյութ

Միրզոյանը Արցախում  կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը  հանդիպումներ  կունենա Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:

Պատվիրակության կազմում  են նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը եւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: