Ողբերգական ավտովթար Շիրակում. վարորդը տեղում մահացել է

«Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Այսօր կեսգիշերին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Հրաձգություն ԱՄՆ Դեյթոն քաղաքում. կան զոհեր. տեսանյութ

Ինչպես հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքէջը, 00:36-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած ԱԻՆ փրկարարները պարզել են, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը: Վթարի հետևանքով 53-ամյա վարորդը տեղում մահացել է: