ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ի Տեխաս նահանգի Walmart առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով 10 մարդ է մահացել, վիրավորվել` 30-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով լրագրող Քամիլա Ռամբալդիին։
KTSM հեռուստաընկերությունը հայտնում է 18 զոհի մասին։
Էլ Պասո քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցներ արձակողներից մեկը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինները հայտնել են նաև, որ չի բացառվում` հանցագործները մի քանիսն են եղել։
«Այժմ կրակոցները դադարել են, բայց վտանգը չի վերացել։ Մեր մարդիկ շղթայել են տարածքը։ Լավ կլինի, որ հիմա ոչ ոք չմտնի առևտրի կենտրոն»,– Fox–ի եթերում ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, որ զոհեր ու տուժածներ կան թե՛ առևտրի կենտրոնի ներսում, թե՛ դրսում։