ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոնում՝ «Սադարակում» հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին: Դեպքի վայր են ժամանել հրդեհաշիջման մարտական հաշվարկներ և փրկարարներ:
Հրդեհը մարելու աշխատանքներն այս պահին շարունակվում են: Տուժածների, ինչպես հրդեհի տարածման մակերեսի մասին առայժմ տվյալներ չկան:
«Սադարակ» առևտրի կենտրոնը տեղակայված է Բաքվի արվարձանում, ընդհանուր մակերեսը 100 հա է: Այն ներառում է գրեթե 12 հազար մեծածախ և մանրածախ առևտրի տաղավարներ, գյուղատնտեսական ապրանքների շուկա, միահարկանի պահեստ, տարբեր ինժեներական կառույցներ:
Վթար Լոռիում. «Արզնի մսամթերքի» տնօրենն ու 12-ամյա որդին հիվանդանոցում են