Հրաձգություն ԱՄՆ Դեյթոն քաղաքում. կան զոհեր. տեսանյութ

Heavy պարբերականը, հղում անելով ոստիկանության հաղորդագրություններին, տեղեկացնում է, որ քաղաքում կարող են այլ հրաձիգներ էլ լինել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի-Sputnik. ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

WHIO-TV-ի տվյալներով` դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 2:00-ին: Ըստ որոշ տեղեկությունների՝ հանցագործը սպանված է: Տուժածների ստույգ թիվը հայտնի չէ: Բայց տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հրաձգության հետևանքով զոհվել է 7 մարդ:

Կրակոցներ Նյու Յորքի մանկական խաղահրապարակում. կա զոհ

Heavy պարբերականը, հղում անելով ոստիկանության հաղորդագրություններին, տեղեկացնում է, որ քաղաքում կարող են այլ հրաձիգներ էլ լինել:

Հիշեցնենք, որ նախօրեին հրաձգություն էր տեղի ունեցել Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում, որի հետևանքով զոհվել էր առնվազն 20 մարդ: Հանցագործը կրակ էր բացել Walmart սուպերմարկետում: Ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա կասկածյալ Պատրիկ Կրուզիուսին: Հաղորդվում է ևս մեկ ձերբակալվածի մասին, որի դերը կատարված հանցագործության մեջ դեռ հայտնի չէ: